ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ են հայտնվել մարդիկ, որոնք սերժ-ռոբ դուետին փորձում են արդարացնել». Արթուր Հայրապետյան
10:30, 10.08.2018 | mamul.am
13388 | 10

Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ռոբ-Սերժ դուետի օրոք, ես կորցրել եմ իմ կյանքի լավագույն տարիները։ Ապրել եմ մի երկրում, որտեղ խորթ է եղել ինձ, որպես ՀՀ քաղաքացի ինձ ավելորդ եմ զգացել իմ երկրում ապրելու... Ես, ինչպես ձեզնից յուրաքանչյուրը, կարող էր այս օրերը չտեսնել, պարզապես նրա համար, որ մեր հայրենիքն ատող, հայ մարդուն ատող մարդակեր քոչարյանը չէր հանդուրժում հային։ Մենք հոկտեմբեր 27 տեսանք, մենք մարտի 1 տեսանք։ Մեր գլխով ինչեր ասես, որ եկան ու անցան, բայց մենք ողջ մնացինք։ Այսօր, ողջ մնացածներս իրավունք չունենք խուսափելու պատասխանատվությունից։ Գոնե նրա համար, որ անմեղ սպանվածների, նրանց հոգու խաղաղության համար պարտավոր ենք մարդ հոշոտող գազանին ազգովի դատելու։
Մեր երկիրը մեր ձեռքից գողացած հանցագործները պետք է պատասխան տան, մեր կորցրած տարիների, մեր անմեղ սպանվածների համար։ Առաջին քայլն արված է, արդարությունը վերականգնված, մեր ողբերգությունների պատճառ հանդիսացող ոճրագործ պարագլուխը կալանավորված է և նա պետք է խստագույնս պատժվի և նրա հետ բոլոր մեղավորները։ Ես պարզապես մի բան չեմ կարողանում հասկանալ, ինչու են հայտնվել մարդիկ, որոնք սերժ-ռոբ դուետին փորձում են արդարացնել ու հարկ եղած դեպքում՝ սրբացնել, ի՞նչ է դուք այդ հրեշների ժամանակ, որ առոք-փառոք ապրել եք, դա՞ էր ձեր պատկերացրած կյանքը, թե՞ ձեր աշխատունակ ստուկաչի դերը փառքով կատարելն էր մարդկային Չէ'։ Իշխանություն փոխվեց։ Ինչ ասես տեսանք ու լսեցինք։ Ով լուռ հետևում էր հեղափոխության օրերին՝ պատուհանից դուրս վրա էին տալիս, գող փիսոյի պես հարմար առիթ գտնում, հարմար մարդկանց մոտ բան ասում՝ տեղ հասնում։ Երկրում, փոփոխություններ տեղի ունեցան։ Նրանք, որոնք իշխանափոխությունից հետո իրենց (պատկերացրած) անձնական կապրիզները չբավարարվեց, թափով դարձան սուտի ընդդիմադիրներ։ Սկսեցին հիշել նախորդներին ու երանի տվեցին նրանց։ Մի մասն էլ, աշխատանքի մեծ հույսով սպասեց ու երբ չունեցավ, սկսեց քննադատել իշխանությանը, թե Նիկոլը եկավ իշխանության ու մենք կրկին մնացինք անգործ, բանկերում վարկերի տակ.. ֆլան-ֆստան։ Եթե ամեն մեկս նույն կերպ մոտենանք իշխանափոխությանը և այսօրվա իշխանությանը քննադատենք չեղած բաների համար՝ անձնական նկատառումներից ելնելով, ուրեմն բոլորս պետք է էն հույսը, որ կար, խնամքով փաթաթեինք ու մեզ դժբախտ համարելով հեռանայինք մեր երկրից։ Ես այլ կերպ եմ մտածում։ Անկախ ամեն ինչից, ես իմ երկիրը սիրում եմ ու ես պետք եմ երկրին։ Եթե մի օր երկիրը իմ պետքը չունենա, ես առանց որևէ մեկին քննադատելու, մեղադրելու կհեռանամ, բայց երբեք սազը չեմ առնի ձեռքս, նորերին նույնացնելով նախորդների հետ, առիթ-անառիթ մրուր կթափեմ բերանիցս՝ արդարացնելով քոչարյանի պես անհայրենիք ծնունդին։ Ես, ես եմ.. իմ բնության դեմ կռիվ չունեմ։ Ես իմ տեսակով անտարբեր մարդ չեմ, բայց սխալական եմ, ինչպես ձեզնից յուրաքանչյուրը, բայց եթե մարդը սկզբունքներ չունեցավ, այդ մարդը քոռ կոպեկի արժեք չունի ինձ համար։ Միով բանիվ երկիրը արժանիքներ ունեցող մարդկանց կարիքը շատ ունի։ Պահենք նրանց, որոնք արժանի են լինելու՝ մնալու։ Մնացածը, ինչպես որ ապրել է իր կյանքը՝ կապրի, որովհետև այդ մարդկանց շատ բան պետք էլ չի։ Մեր մարմինները ճկվելու սովորություն չունեն։ Եվ վերջապես ապրեք, ինչպես ուզում եք, բայց ոչ՝ ինչպես ձեզ ասել են, թե ինչպես ապրեք։
Ես գտնում եմ իմ խաղաղությունը.. ու իմ կռիվը ռոբ-սերժ կլանից ազատվելու՝ վերջնականապես տեսնելու եմ։ Երկիրն ազատագրված եմ տեսնելու։ Հիմա ընթացքի մեջ է։ Մենք էլ ազատագրված։
Ես հավատում եմ, որ ամեն բան մեր ուզածով է լինելու։ Մենք երկիր ունենք ու մենք պետություն ենք կառուցում, որ վաղը հանգիստ ապրենք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր