ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Եվրոտեսիլ 2019»-ը վտանգված է. հնարավոր է այն Իսրայելից տեղափոխվի մեկ այլ երկիր
15:20, 13.08.2018 | mamul.am
7436 | 0

«Եվրոտեսիլ-2019»-ն Իսրայելից կտեղափոխվի մեկ այլ երկիր, եթե մեկ օրվա ընթացքում իշխանությունները 12 մլն եվրո չփոխանցեն Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU): Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ըստ գործակալության, Իսրայելում կայանալիք միջոցառման տապալման մասին հայտնել է «Կան» պետական հեռուստառադիոկորպորացիայի ղեկավարներից Գիլ Օմերը՝ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին ուղղված նամակում։

EBU-ի պայմաններով, «Կան» կորպորացիան որպես մրցույթի ֆինանսական երաշխիք պետք է կանխավճար վճարեր: Դրամական փոխանցման ժամկետը լրացել է, սակայն այն երկարացվել է մինչև օգոստոսի 14-ը: Ընկերությունում նշել են, որ իշխանությունները դեռևս պետական ​​բյուջեից մրցույթի համար գումար չեն հատկացրել:

Հիշեցնենք՝ Լիսաբոնում կայացած «Եվրոտեսիլ 2018-ի» հաղթող է ճանաչվել Իսրայելի երգչուհի Նետտան՝ Toy երգով: Հաջորդ մրցույթի անցկացման իրավունքը տրվեց Իսրայելին: Նեթանյահուն ասել էր, որ «Եվրոտեսիլ»-ը կանցկացվի Երուսաղեմում, բայց հետագայում ԶԼՄ-ը հայտնել էին, որ միջոցառումը տեղի կունենա Թել Ավիվում՝ որոշ երկրներում այդ որոշման հետ կապված դժգոհությունների պատճառով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր