ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Նիստից առաջ դատավոր Ալեքսանդր Ազարյանն առաջարկել է մտածել՝ չեն ուզում իրեն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել». Գևորգ Թոսոնյան
02:00, 15.08.2018 | mamul.am
11126 | 0

Լրագրող Գևորգ Թոսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատավոր Ալեքսանդր Ազարյանը, Քոչարյանի գործով մտնելով նիստերի դահլիճ, սեփական նախաձեռնությամբ կողմերին հայտնել է, որ 2001-2006-ին աշխատել է Քոչարյանի աշխատակազմում, պարզաբանել է, որ որևէ կաշկանդվածություն չունի գործում, ասել է նաև, թե մի քանի հանդիպում է միայն ունեցել Քոչարյանի հետ՝ արարողակարգային միջոցառումների ժամանակ։ Առաջարկել է բոլոր կողմերին, այդ թվում՝ երկու դատախազներին մտածել, թե արդյոք ինքնաբացարկի միջնորդություն ունեն իր դեմ։ Բոլոր կողմերն, այդ թվում՝ մեղադրողները ինքնաբացարկի միջնորդություն չեն ներկայացրել: Այս մասին այսօր ինձ հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր