Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասնում է 38-ի, որոնցից 3-ն անչափահաս են, հաղորդում է Reportage Online. 16 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Փլուզման պատճառով վնասվել է 30 մեքենա: Արդեն հայտնել էինք, որ Ջենովայում հորդառատ անձրևներ են, հայտարարվել է եղանակային վտանգի դեղին աստիճան:
|