Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Գերազանցությամբ ավարտել եմ մանկավարժական բուհը, 2 տարի ուսուցիչ աշխատել, մշտապես լուսաբանում եմ կրթական ոլորտի խնդիրները: Եթե ուզում ենք, որ Հայաստանը դառնա մրցունակ, զարգացած երկիր, պետք է մեր ուսուցչական կորպուսը թափ տանք, որակյալներին ջոկելով: Իջևանի տարածաշրջանի Գետահովտի միջնակարգ դպրոցի տնօրենը դժգոհեց, որ ուսուցիչ են աշխատանքի ընդունում, գործին անպիտան է դուրս գալիս: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ պետք է կասկածի տակ դնել ԵՊՀ և մանկավարժական համալսարանների տված դիպլոմները: Իմ համոզմամբ՝ բոլոր ուսուցիչները պետք է համակարգչին և համացանցին տիրապետելու քննություն հանձնեն: Ուսուցիչներ շատ կան, ովքեր 30 տարի առաջ են ավարտել բուհը, իրենց առարկայից հնացած գիտելիքներ ունեն, գիտությունը զարգացել է, իրենք տեղյակ չեն»: |