ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 30 զինվորական
02:35, 02.09.2018 | mamul.am
5837 | 0

«Բոկո Հարամ» արմատական խմբավորման զինյալները հարձակվել են Նիգերիայի հյուսիսում գտնվող ռազմակայանի վրա, որի հետևանքով զոհվել է 30 զինվորական, հաղորդում է France Presse-ը:

««Բոկո Հարամ»-ի ահաբեկչների հետ մարտում մենք կորցրել ենք առնվազն 30 մարդ: Հինգշաբթի ժամը 16:00-ին նրանք հարձակվել էին Զարի քաղաքում մեր զորքերի վրա»,- ասել է ռազմական աղբյուրը:
Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խումբը դեմ է արևմտյան կրթական մոդելին և ամբողջ երկրում շարիաթի ներդրման է ձգտում: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` ութ տարիների ընթացքում «Բոկո Հարամ»-ի ահաբեկիչների հետ կապված բռնի գործողություններում զոհվել է շուրջ 20 հազար մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր