ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կկայանա մոտ ժամանակները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մոտ ժամանակները պլանավորվում է նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Կարծում եմ՝ կարևոր է լսել, թե ինչպես է ՀՀ նոր ղեկավարը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները: Մեզ, իհարկե, հուզում է, թե ինչպես է այդ իրավիճակում Հայաստանն իրականացնում իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի առջև: Մեր դիրքորոշումն այն է, որ այդ պարտավորությունները պետք է իրականացվեն և կարևոր է կազմակերպության հեղինակության ամրապնդումը»,- ասել է Լավրովը ՄԳԻՄՕ-ում առաջին կուրսեցիների առջև իր ելույթի ժամանակ: Երեկ վարչապետն ուղիղ եթերում հայտարարել էր, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա և հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: |