ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սեպտեմբերի 6-ին Ամուլսարը «գալիս է» Երևան. ՀԲՃ
15:15, 04.09.2018 | mamul.am
9510 | 0

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հայատարարություն է տարածել.

«Ամուլսարը գալիս է Երևան՝ պայթեցնելու հանքի ու ընդհանրապես բոլոր հանքերի հետ կապված միֆերն ու վախերը։ Արբիտրաժային դատարաններ, ներդրողների հեռացում, միջազգային չափանիշներ... այս ամենով սպառնում են ՀՀ քաղաքացիներին և կառավարությանը՝ փորձելով ստիպել զիջել մեր և գալիք սերունդների առողջ կյանքը Երկիր մոլորակի այս հատվածում:

Ովքեր կուզեին ծանոթանալ միֆերին ու դրանք ցրող բարի ոգիներին, միացեք ակցիային։ Այս ակցիայի նպատակն է բացահայտել ու պայթեցնել մեզ վախեցնելու համար փչված այդ միֆերը և խրախուսել ՀՀ կառավարությանը վերջնականապես հաստատել ժողովրդի կամքի ու արդարության վրա հիմնված որոշում:

Միջոցառմանը մասնակցելու են հեծանվորդներ, երաժիշտներ, երեխաներ, թիթեռներ ու բզեզներ, դու՛ք էլ եկեք։

Օրը՝ հինգշաբթի, 6 սեպտեմբերի, 2018թ․։ Վայրը՝ Հանրապետության հրապարակ։
Ժամը՝ 11։00-14։00»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր