ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Մեծ Բրիտանիայում հայտնել են Սկրիպալների թունավորման համար կասկածվողների անունները. Յուլիա Սկրիպալն արձագանքել է
16:30, 05.09.2018 | mamul.am
12310 | 0

Մեծ Բրիտանիան հայտնել է հայր և դուստր Սկրիպալների թունավորման համար կասկածվողների անունները: Լոնդոնի City Stay Hotel հյուրանոցում, որտեղ կանգ էին առել Սկրիպալների թունավորման համար կասկածվողները՝ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, հայտնաբերվել են «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի հետքերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բրիտանական ոստիկանությանը:

«Նովիչոկ»-ը հայտնաբերվել է Premier Jour Nina Ricci օծանելիքի շշի մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով բրիտանական ոստիկանության բացահայտումը, հայտարարել է, որ «Մոսկվային այդ անունները ոչինչ չեն ասում»:

«Լավ է, որ բազմազանություն կա. մեկը սլավոնացի է, մյուսը, հավանաբար, թաթար: Լավ է, որ տարբեր ազգությունների մարդիկ են»,- РИА Новости-ն մեջբերում է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի դստեր՝ Յուլիա Սկրիպալի հեգնական խոսքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր