ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Թուրքիան սկսել Է հարթակներ պատրաստել ռուսական C-400-ների համար
01:15, 07.09.2018 | mamul.am
9356 | 0

Թուրքիան հարթակների նախապատրաստման աշխատանքներ Է իրականացնում, որտեղ տեղակայվելու են ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները, հաղորդում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների հաշվետվությունը:

Հեռուստաալիքի զրուցակցի տվյալներով՝ հետախուզական հատուկ ծառայությունների՝ մեկ ամիս առաջ հրապարակված զեկույցում կան նաև արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում են արձակումների համար նախատեսված օբյեկտը և բունկերներ:

Հիշեցնենք, որ մայիսի կեսերին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ ռուսական С-400-ները գնելու համար: Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ այդ դեպքում Անկարան պատասխան միջոցներ կձեռնարկի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր