ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Թրամփը Հելսինկիում Պուտինի հետ հանդիպումն իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկն է անվանել
10:20, 07.09.2018 | mamul.am
8523 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկն էր:

«Հետաքրքիր է, երբ ես բանակցություններ էին վարում Հյուսիսայի Կորեայի հետ, ինձ քննադատողներն ասում էին. «Նա չափազանց կոշտ է»: Իմ լավագույն հանդիպումներից մեկը Վլադիմիր Պուտինի հետ էր: Այդ ժամանակ նրանք ասում էին. «Նա չափազանց բարի է»: Նրանք ցանկանում էին, որպեսզի ես մենամարտ կազմակերպեի: Սակայն մենք հիանալի հանդիպում ունեցանք»,- ասել է Թրամփը Մոնտանա նահանգի Բիլինգս քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների բանակցությունները կայացան հուլիսի 16-ին: Երկու երկրների առաջնորդները 2 ժամ զրուցեցին տետ-ա-տետ, որից հետո ընդլայնված կազմով, ապա պատասխանեցին լրագրողների հարցերին: Հանդիպման արդյունքներով Պուտինն ու Թրամփը հայտարարեցին երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցում հետաքրքրության մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր