ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Մեկնարկում է Թումո x «Շաուլա ինթերնեյշնլ» կազմակերպություն համագործակցությունը
01:05, 13.09.2018 | mamul.am
8735 | 0

Սեպտեմբերի 25-ին կայանալիք ICEA 2018 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ծրագրի նախաձեռնության հեղինակ «Շաուլա ինթերնեյշնլ» կազմակերպության հետ համատեղ Թումոյում մեկնարկում է աշխատարանների շարք:
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 25-ը կայանալիք ցուցահանդեսի մասնակից հանրահայտ արվեստագետների կողմից կենտրոնում կանցկացվեն մի շարք աշխատարաններ։ Դրանցից կլինեն ձայնային ինստալյացիայի դասընթացները Ռոլանդ Կույտի և Ռոբերտո Պուլիեզեի հետ, վավերագրական ֆոտոպատմությունների ստեղծումը լուսանկարիչ Լոգո Օլուվամույիվայի հետ և նկարչական աշխատարանը Աբուդի Դիարասսուբայի հետ:


Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը իրականացվում է «Շաուլա ինթերնեյշնլ» կազմակերպության նախաձեռնությամբ ու Կանադայի կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության, Իտալիայի արտաքին գործերի նախարարության «Vivere all'Italiana» մշակութային զարգացման ծրագրի և Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությամբ: Ծրագրին աջակցում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):


Ծրագրի նպատակն է միջազգային հանրությանը ներկայացնել հայկական ժամանակակից արվեստն ու պատմական ժառանգությունը` ներգրավելով մասնակիցների տարբեր երկրներից ու սերունդներից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր