Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ ԽՍՀՄ փլուզումից նույնիսկ 25 տարի անց Ռուսաստանն ազդում է հետխորհրդային մի շարք երկրների վրա: Այս մասին Մերկելն ասել է Լիտվայի Ռուքլա ռազմական ավան կատարած այցի ժամանակ: «Մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր հետխորհրդային հանրապետությունները, որոնք չեն մտնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմում, բախվում են Ռուսաստանից բխող արտաքին հակամարտությունների հետ»,- ասել է Մերկելը: Մերկելը որպես օրինակ բերել է Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի իրավիճակները: |