ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայում ուսումնական տագնապի ազդանշանով ստուգումներ են հայտարարվել: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևը: «ՀՌՕ զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով Հայաստանում ռուսական ռազմաբազայում ուսումնական տագնապի ազդանշանով մարտունակության ստուգումներ են սկսվել»,- ասել է նա: Մամուլի ծառայության տեղեկությունների համաձայն՝ ստուգումներին ներգրավված են ռուսական ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումներն ու զորամասերը: Աստաֆևի խոսքով՝ ռազմաբազայի հրամանատարությունը գործնականում պետք է մշակի զորքերի ղեկավարման կազմակերպման խնդիրները: |