Սլովակիայի Տրնավա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներ Տիգրան Մինասյանը և Դավիթ Օվասապյանը կպայքարեն ոսկե մեդալների համար: 55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը կիսաեզրափակչում 8:0 հաշվով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Վիայ Վիայիին և եզրափակչում կմրցի Իրանի ներկայացուցիչ Պոույա Մոհամադ Նասերպոուրի հետ։ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը կիսաեզրափակչում հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող Չոլտոն Շուլցին և եզրափակչում կպայքարի Իրանի ներկայացուցիչ Ամին Միրզազադեհի հետ: |