ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է Չինաստանից 200 միլիարդ դոլարի չափով ապրանքների վրա 10-տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման մասին, հաղորդում է Time-ը: «Այսօր, հրապարակային հայտարարության սկզբից 7 շաբաթ անց, լսումներից և մեկնաբանությունների համար լայն հնարավորություններից հետո հանձնարարեցի Միացյալ Նահանգերի առևտրային ներկայացուցչին շարունակել մաքսատուրքերի սահմանումը՝ Չինաստանից 200 միլիարդ դոլարի չափով ապրանքների համար: Մաքսատուրքերը կգործեն սեպտեմբերի 24-ից և կսահմանվեն 10% մակարդակով՝ մինչև տարեվերջ»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդվում է նաև, որ մաքսատուրքերը հաջորդ տարվա հունվարի 1-ից կաճեն մինչև 25%: |