ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վիրավորների թվում երեխաներ կան
10:00, 19.09.2018 | mamul.am
5819 | 0

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 41-ամյա Ռոբերտ Սարգսյանը իր վարած Opel մակնիշի 35 TQ 491 համարանիշի ավտոմեքենայով Երևա-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հրազդանի «գաի պոստի» մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Մկրտչյանին պատկանող Opel մակնիշի 05 DM 050 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով վարորդ Ռ. Սարգսյանը, նրա ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Էլեն Զոհրաբյանը և 16-ամյա Աշոտ Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր