ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Որոշ ուժերի շանտաժին պետք է տրվի համարժեք պատասխան և դա ասֆալտին պառկելուց էլ ավելի ծանր կլինի». Արիս Վաղարշակյան
11:10, 19.09.2018 | mamul.am
10912 | 3

Լրագրող Արիս Վաղարշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 8-ին ժողովուրդն է պարտադրել, որ ԱԺ-ում հանգրվանածներն ընտրեն Փաշինյանին։ Նրանք այլ ելք չունեին, այդ թվում՝ «ԵԼՔ»-ի պատգամավորները։ Հիմա առաջին մեծ ընտրություններն են, երբ ժողովուրդը կարող է վերահաստատել իր ընտրությունը։ Վարչապետի և նրա թիմի աշխատանքը լիուլի բավարար է, որպեսզի ևս մեկ անգամ ստանան համաժողովրդական վստահության քվե։ Զավեշտալի են որոշ քաղաքագետների «վերլուծությունները», թե 80% և ավելի քվեն վտանգավոր է ժողովրդավարության տեսակետից և Միջին Ասիա է հիշեցնում։

Պարտադրանքով, նկարչությամբ և ընտրակաշառքով ապահովված ձայների մասին չէ։ Հակառակը՝ քիչ քվեն 60%-ից պակաս, լրջագույն վտանգներ է պարունակելու կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարի և Մարտի 1-ի բացահայտման մասով։

Այնպես որ, որոշ ուժերի շանտաժին պետք է տրվի համարժեք պատասխան և դա ասֆալտին պառկելուց էլ ավելի ծանր կլինի իրենց համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր