Սեպտեմբերի 12-ից 16-ը Ռուսաստանի Վելիկի Նովգորոդ քաղաքում կայացել է սպորտային ակրոբատիկայի Զոլոտովի գավաթի խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը, որի մրցակիցներն էին Ռուսաստանի երկու, Մոլդովայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Գերմանիայի, Ուզբեկստանի թիմերը՝ ընդհանուր առմամբ 130 մարզիկ: Մրցաշարին հաջող է հանդես եկել Երևանի Շենգավիթի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի սաները: Խառը զույգերի՝ 11-16 տարիքային խմբում 3-րդ տեղն են գրավել Արինա Հարությունյան - Վահան Բունիաթյան զույգը, իսկ 13-19 տարեկան տղաների քառյակի մրցապայքարում առաջին տեղն է գրավել Միքայել Շառոյան, Սամվել Նիկողոսյան, Վալտեր Գևորգյան և Գոռ Ստեփանյան քառյակը։ |