ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Հայ ակրոբատները ոսկե և բրոնզե մեդալներով են վերադարձել Զոլոտովի գավաթի խաղարկությունից
13:20, 19.09.2018 | mamul.am
2638 | 0

Սեպտեմբերի 12-ից 16-ը Ռուսաստանի Վելիկի Նովգորոդ քաղաքում կայացել է սպորտային ակրոբատիկայի Զոլոտովի գավաթի խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը, որի մրցակիցներն էին Ռուսաստանի երկու, Մոլդովայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Գերմանիայի, Ուզբեկստանի թիմերը՝ ընդհանուր առմամբ 130 մարզիկ: Մրցաշարին հաջող է հանդես եկել Երևանի Շենգավիթի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի սաները: Խառը զույգերի՝ 11-16 տարիքային խմբում 3-րդ տեղն են գրավել Արինա Հարությունյան - Վահան Բունիաթյան զույգը, իսկ 13-19 տարեկան տղաների քառյակի մրցապայքարում առաջին տեղն է գրավել Միքայել Շառոյան, Սամվել Նիկողոսյան, Վալտեր Գևորգյան և Գոռ Ստեփանյան քառյակը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր