Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.70, EUR 549.12, RUB 7.29, GBP 610.72
+2 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Դոն Պիպոն ազատ է արձակվել
22:30, 20.09.2018

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանն այսօր ազատ է արձակվել:

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել գրավով, տեղեկացնում է Armtimes.com-ը:

Դոն Պիպոն և ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, ձերբակալվել էին հունիսի 17-ին: Դոն Պիպոն, մասնավորապես, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը): Ըստ մեղադրանքի՝ Դոն Պիպոն առևանգել և երեք օր ապօրինի պահել է իր դեմ սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող երեք անձանց, որոնց ծեծի են ենթարկել, պահանջելով խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր