ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Համացանցում է հայտնվել Իրանում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչության տեսագրությունը
13:00, 22.09.2018 | mamul.am
17528 | 0

Համացանցում է հայտնվել Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության տեսագրությունը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել 20-ը:

Իրանցի իրավապահների պատասխան կրակի հետևանքով հարձակում գործած անձինք սպանվել են: Թեհրանում հայտարարել են, որ հանցագործները կապ ունեն Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ահաբեկչական խմբի հետ:

Իրանական Fars գործակալությունը հայտարարել է, որ շքերթին հետևող քաղաքացիները մտածել են, որ հրաձգությունը շոուի մի մասն է:

«Այն բանից հետո, երբ մի քանի մարդ վնասվածք ստացավ, նրանք հասկացան, որ դա ահաբեկչական հարձակում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր