ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Թեխասի բանտերից մեկն ուղարկված բանանի արկղերում 18 միլիոն դոլարի կոկաին է հայտնաբերվել
16:45, 24.09.2018 | mamul.am
9334 | 0

ԱՄՆ-ի Թեխաս նահանգի իշխանությունները Մեքսիկական ծոցի նավահանգստում բանանի արկղերում 18 միլիոն դոլարի կոկաին են հայտնաբերել, հաղորդում է Guardian-ը:

Այն նախատեսված էր Wayne Scott Unit բանտի կալանավորների համար:

«Երբեմն լինում են դեպքեր, երբ հայտնաբերում ենք այն, ինչ ընդհանրապես չէինք սպասում»,- ասել են ոստիկանները:

Պարզվել է, որ թմրանյութ է եղել բանանով լի գրեթե յուրաքանչյուր արկղում: Իշխանության ներկայացուցիչները մոտ 18 միլիոն դոլարի 540 փաթեթ են հայտնաբերել:

Ներկա պահին ոստիկանները փնտրում են արկղերն ուղարկած անձանց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր