ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Աստանայում երիտասարդն օդում բռնել է 10-րդ հարկից ընկնող երեխային
23:20, 25.09.2018 | mamul.am
47794 | 4

Սեպտեմբերի 24-ին Աստանայի 28-ամյա բնակիչն օդում բռնել է 10-րդ հարկի բնակարանի պատուհանից ընկնող տղա երեխային, գրում է Tengrinews.kz-ը: «Ես բացեցի պատուհանն ու տեսա, որ ներքևում հավաքվածները մոտավոր իմ ուղղությամբ են նայում: Աչքերս վերև բարձրացրի ու տեսա՝ երեխան կախված է պատուհանից, օգնություն է կանչում: Հարմար տեղավորվեցի ու պատրաստվեցի բռնելուն»,- պատմել է Արտյոմ Կարաևն, ում համար երեկ հանգստյան օր է եղել:

Երիտասարդը խոսել է իր փրկած երեխայի հետ, վերջինս պատմել է, որ ինքը տանը մենակ ձանձրացել է, որոշել է դուրս գալ զբոսնելու: Երբ տեսել է, որ դուռը փակ է, կտրել է պատուհանի վրայի՝ ճանճերից պաշտպանող ցանցը և փորձել այնտեղով դուրս գալ դուրս ու մնացել է կախված:

Դեպքի ժամանակ 7 տարեկան երեխայի մայրը բակում է եղել, նրա ինքնազգացողությունը վատացել է՝ տեսնելով այդ ամենը: Նա ընդամենը 15 րոպե էր առանց հսկողության թողել երեխային:

Աղբյուրը` tengrinews.kz
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր