ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Գյումրեցի 45-ամյա կինն անսպասելի ծննդաբերել է 8-րդ երեխային
18:40, 28.09.2018 | mamul.am
16178 | 1

Այս գիշեր արտասովոր դեպք է տեղի ունեցել Գյումրու ծննդատանը: Ժամը 3-ի սահմաններում որովայնի սուր ցավերով շտապբուժօգնության մեքենայով ծննդատուն է տեղափոխվել 1973 թվականին ծնված Մարգարիտ Գրիգորյանը: Նա բժիշկներին պատմել է, որ վերջին երեք ամիսներին ստամոքսի սուր ցավեր է ունեցել, այդ պահին էլ գանգատվել է կողերի և որովայնի ցավերից: Հետազոտության պահին, սակայն պարզվել է, որ 45-ամյա կինը ծննդաբերում է: Արագ կազմակերպվել է ծննդօգնությունն ու ընդունման պահից 10 րոպե հետո Մարգարիտ Գրիգորյանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ զավակին: Ծնվել է տղա երեխա 2 կգ 900 գ քաշով, 50 սմ հասակով:

Մարգարիտն ասում է՝ մտքով անգամ չի անցել, որ հղի է: Միայն ստամոքսի ցավեր է ունեցել, բժշկի էլ չի գնացել: Երբ բժիշկներն ասել են, որ ծննդաբերում է, անակնկալի է եկել: Կինը ՀԺ-ի հետ զրույցում պատմել է, որ նման դեպք իր հետ նաև 9 տարի առաջ է պատահել: Կրկին անսպասելի, և կրկին տղա է լույս աշխարհ բերել: Մասնագետներն ասում են՝ անկախ այն հանգամանքից, որ կինը երբեք կոնսուլտացիաների չի գնացել և ապրել է սովորական կյանքով, առողջ բալիկ է ունեցել: Երկուշաբթի դուրս կգրեն, տուն կճանապարհեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Աղբյուրը` armtimes.com
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր