Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ ապագայում նավթ արտադրողների մեծամասնությունը կհեռանա համաշխարհային շուկայից: Այս մասին նա ասել է Bloomberg-ի հետ զրույցում: Մասնավորապես, այդ հումքի արտադրությունն, արքայազնի խոսքով, կնվազի Ռուսաստանում: «19 տարի անց Ռուսաստանում նավթի արտադրությունն էապես կկրճատվի, նույնիսկ ամբողջությամբ կանհետանա, իր 10 միլիոն բարելով»,- բացատրել է Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը: Բացի այդ, արքայազնը նավթային շուկայից հեռացում է կանխատեսել Չինաստանի համար: Նրա խոսքով՝ դա տեղի կունենա մոտ 5 տարի անց: Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի խոսքով՝ նավթի այլ արտադրողները ևս «օր-օրի կանհետանան»: |