ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Նկարիչ Բենքսիի «Փուչիկով աղջիկը» Sotheby's-ում միլիոն ֆունտով վաճառվելուց հետո ինքնաոչնչացվել է (տեսանյութ)
16:25, 08.10.2018 | mamul.am
9504 | 0

Փողոցային նկարիչ Բենքսին Instagram-ի իր էջում հրապարակել է հոկտեմբերի 5-ին Լոնդոնի Sotheby's աճուրդի ժամանակ իր հայտնի «Փուչիկով աղջիկը» նկարի ինքնաոչնչացման տեսագրությունը: «Մի քանի տարի առաջ գաղտնի մանրատման սարք էի տեղադրել նկարի մեջ՝ երբևէ աճուրդի հանվելու դեպքի համար»,- գրել է նկարիչը:

Տեսագրության մեջ երևում են նկարի մեջ սարքի տեղադրման կադրերը և թե ինչպես է մեխանիզմը գործում՝ ավելի քան միլիոն ֆունտով նկարի վաճառքից հետո:

Sothebyʼs-ի կայքում ասվում է, որ նկարը ստեղծվել է 2006թ.-ին:

Հայտնի չէ, թե արդյոք աճուրդի աշխատակիցներից որևէ մեկն իմացել է նկարի ինքնաոչնչացման մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր