«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր տեղեկացա, որ ուսումնական նախորդ տարվա ավարտին, եղել են ուսանողներ, որոնք իրենց կյանքում առաջին անգամ կիսամյակն ավարտել են գերազանցությամբ` միմիայն ակտիվ քաղաքական պայքարում ներգրավված լինելու համար։ Գերազանց են ստացել, գովաբանվել են, որ փողոցային պայքարի համար ջանք չեն խնայել, բայց իմացա նաև, որ «գերազանցիկները» քննարկում ու «վատ» գույներով են բնութագրում այն դասախոսներին, որոնք բավարարվել են՝ ընդառաջելով «բավարար» գնահատականը։ |