ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Չնայած պատժամիջոցներին՝ Կիմ Չեն Ինը Փոմփեոյի հետ հանդիպման է գնացել Rolls-Royce Phantom-ով
13:30, 09.10.2018 | mamul.am
21887 | 0

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հոկտեմբերի 7-ին Փհենյանում ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հանդիպման է գնացել Rolls-Royce Phantom մեքենայով, գրում է The Drive-ը (պատկանում է ամերիկյան Time ամսագրին)՝ ուսումնասիրելով բանակցություններին հյուսիսկորեացի ղեկավարի ժամանման տեսագրությունը:

The Drive-ը նշում է, որ Կիմ Չեն Ինը ժամանել է Mercedes-Maybach Pullman Guard զրահապատ լիմուզինով (դրան ուշադրություն է դարձել նաև CNN հեռուստաալիքը):

«Այն, որ Rolls-Royce-ը ցուցադրվել է Փոմփեոյի հետ հանդիպաման ժամանակ, պատահականություն չէ: Այդպիսով Հյուսիսային Կորեան ցուցադրեց իր անհնազանդությունը պատժամիջոցային ռեժիմին»,- ասվում է հոդվածում:

CNN-ն, իր հերթին, գրում է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից նման մեքենայի ձեռքբերումը պատժամիջոցային ռեժիմի խախտում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր