Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղեկալ Ջորջ Քենթը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում առաջընթաց կա, փոխանցում է РИА Новости-ն: «Ադրբեջան այցի ժամանակ մենք ընդգծեցինք ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված առաջընթացը, որը ձեռք է բերվել ինչպես Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների, այնպես էլ Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումների ժամանակ»,- ասել է նա Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Քենթի խոսքով՝ ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ լրջորեն է վերաբերվում հակամարտության կարգավորման հարցով իր պարտավորություններին: «2 շաբաթ անց ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան: Ցանկանում եմ նշել, որ շփման գծում լարվածությունը նվազել է»,- հավելել է Ջորջ Քենթը: |