ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
«ԼՂ հարցով բանակցություններում առաջընթաց կա». ԱՄՆ Պետդեպարտամենտ
21:55, 10.10.2018 | mamul.am
6613 | 0

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղեկալ Ջորջ Քենթը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում առաջընթաց կա, փոխանցում է РИА Новости-ն:

«Ադրբեջան այցի ժամանակ մենք ընդգծեցինք ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված առաջընթացը, որը ձեռք է բերվել ինչպես Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների, այնպես էլ Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումների ժամանակ»,- ասել է նա Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Քենթի խոսքով՝ ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ լրջորեն է վերաբերվում հակամարտության կարգավորման հարցով իր պարտավորություններին:

«2 շաբաթ անց ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան: Ցանկանում եմ նշել, որ շփման գծում լարվածությունը նվազել է»,- հավելել է Ջորջ Քենթը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր