Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրանք մոտ 10 րոպե զրուցել են, ռեփերը հայտնել է իր քաղաքական դիրքորոշման մասին՝ նշելով, որ քննադատության կարժանանա դեմոկրատների կողմից: Քանյե Ուեսթը հանդիպմանը կրել է գլխարկ, որի վրա գրված է եղել Թրամփի հայտնի կարգախոսը՝ «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր»: «Եթե Թրամփը վատ տեսք է ունենում, մենք նույնպես վատ տեսք ենք ունենում: Ամերիկացիները պետք է օգնեն նախագահին ԱՄՆ վերադարձնել աշխատատեղերը, այլ ոչ թե ամեն ինչ արտադրել Չինաստանում»,- ասել է ռեփերը: |