ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Նիկոլ Փաշինյանի սպասվող հրաժարականի պատճառով ՀԱՊԿ նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա
10:20, 16.10.2018 | mamul.am
6057 | 0

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երևանից տեղափոխել Մոսկվա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, փոխանցում է РИА Новости-ն:

Նիստը կկայանա հոկտեմբերի վերջին: Կալաշնիկովի խոսքով՝ նիստի տեղափոխումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող հրաժարականի և ԱԺ լուծարման հետ:

«Հայաստանի խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, կկատարի իր պարտականությունները մինչև նոր ընտրությունները: Սակայն եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես մենք ենք ենթադրում, ապա ո՞ւմ հետ ենք անցկացնելու նիստը, ժամանակավոր պաշտոնակատարների՞: Դա անտրամաբանական է և սխալ»,- ասել է Կալաշնիկովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր