ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հայ-թուրքական սահմանին մեկ գիշերում 4 սահմանախախտ է բերման ենթարկվել
12:55, 17.10.2018 | mamul.am
9415 | 0

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռոս սահմանապահները բերման են ենթարկել 4 անձի, ովքեր փորձել են ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչության լրատվական ծառայությունը:

Բերման ենթարկվածները նախատեսել էին գիշերային ժամերին մոտենալ Արաքս գետին ու հատել սահմանը։

Նախնական տվյալներով՝ նրանք Հարավային Ասիայից են, իսկ սահմանն ապօրինի հատելու փորձի դրդապատճառները դեռևս հայտնի չեն։

Բերման ենթարկվածները փոխանցվելու են ՀՀ իրավապահներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր