ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Կերչի քոլեջի վրա հարձակում գործած անձին չեն հուղարկավորի իր զոհերի կողքին. ԶԼՄ-ներ
10:30, 19.10.2018 | mamul.am
13271 | 0

Վլադիսլավ Ռոսլյակովին, ով հարձակում էր գործել Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջի վրա և սպանել համակուրսեցիներին, չեն հուղարկավորի իր զոհերի կողքին, փոխանցում է Gazeta-ն:

Ըստ տեղեկությունների՝ նրան կհուղարկավորեն ազգականներ չունեցողների հատվածում, իսկ հրաձգության զոհերին՝ Կերչի գերեզմանատան կենտրոնական ծառուղում:

Վերջին տվյալների համաձայն՝ հրաձգության զոհերի թիվը 21-ն է՝ ներառյալ հրաձգություն կազմակերպած անձը:

Ներկա պահին մասնագետներն անհրաժեշտ փորձաքննություն են անցկացնում՝ պարզելու, թե արդյոք հանցագործի արյան մեջ եղել է ալկոհոլ կամ արգելված նյութեր:

Հայտնի է, որ հանցագործն իր մոտ ունեցել է 150 փամփուշտ: Նա օրինական ճանապարհով զենք է ձեռք բերել մեկ ամիս առաջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր