ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 23.73%-ը. հայտնի են ամենաակտիվ և ամենապասիվ քաղաքները
15:40, 21.10.2018 | mamul.am
4021 | 0

Հանրապետության մի շարք մարզերում այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին ժամը 14-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 51.661 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 23.73 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 11.778 մասնակից, իսկ ամենապասիվը՝ Արմավիրում՝ 4764։ Հրազդանում և Էջմիածնում մասնակցել են 8833 և 7644 ընտրող համապատասխանաբար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր