Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կասկած է հայտնել՝ կապված Սաուդյան Արաբիային զենք վաճառելու հետ, հաղորդում է Bloomberg-ը: Նրա խոսքով՝ մատակարարումների ճակատագիրը կորոշվի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հանգամանքների հետաքննության ավարտից հետո: «Հետաքննությունը դեռ շարունակվում է, կարծում եմ՝ հիմքեր չկան Սաուդյան Արաբիային զենքի մատակարարման շուրջ դրական որոշումների համար»,- ասել է նա: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի իշխանություններն ընդունել էին թագավորության հյուպատոսությունում լրագրողի մահը: Նշենք, որ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները կարծում են, որ Էր Ռիյադը թաքցնում է լրագրողի մահվան մասին իրողությունը, և հետաքննության շարունակություն են պահանջում: Խաշոգջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին: Թուրքիայի իշխանությունների պդնմամբ՝ սաուդցի լրագրողին սպանել են թագավորության հյուպատոսությունում: |