ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ը դեռևս ակտիվություն չի ցուցաբերում Հայաստանի հետ շփումներում». Նիկոլ Փաշինյան
12:35, 22.10.2018 | mamul.am
3123 | 2

Գրեթե բոլոր միջազգային գործընկերների հետ շատ ինտենսիվ և բարձր մակարդակի շփումներ են տեղի ունենում: Այս մասին այսօր «Եվրասիական շաբաթ» համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերների հետ բարձր մակարդակով բանակցություններ ենք վարում, սակայն, ցավոք, մինչ այժմ ԱՄՆ-ի պարագայում այդքան ինտենսիվ չի եղել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կայանալիք այցը:

Նա հույս է հայտնել, որ շուտով հայ-ամերիկյան կապերը կինտենսիվանան:

«Մեր գործընկերների հետ Հայաստանի և իմ անձնական հարաբերությունները, ինչպես ասել եմ, ուղիղ են և անկեղծ, առանց մութ անկյունների: Եվ ուրախ եմ, որ Ռուսաստանի, Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել, սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչում պետք է նույն տեսակետն ունենանք»,- հավելել է վարչապետի պաշտոնակատարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր