Չինաստանի հարավում բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը՝ 55 կմ երկարությամբ: Այն կապում է Հոնկոնգը, Մակաոն և Չժուհայը: Չժուհայում կամրջի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է մոտ 700 հյուր: Կամրջի կառուցումը սկսվել էր 2009թ.-ին: Այն կշռում է մոտ 400 հազար տոննա: Կամուրջը կարող է ծառայել մինչև 120 տարի, այն կարող է դիմակայել ժամում ավելի քան 300 կմ քամու արագությամբ հզոր թայֆունին և 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին: |