ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հայ տեսուչներն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում
11:45, 23.10.2018 | mamul.am
1873 | 0

Հայ տեսուչներն ու մրցավարներն ստացել են մի շարք նշանակումներ Եվրոպայում, հայտնում է ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժինը։ ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբի մրցաշարի մրցավարների տեսուչ։ Մրցաշարը, որին կմասնակցեն Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, Ֆինլանդիայի ու Ֆրանսիայի Մ-17 հավաքականները, կանցկացվի Լեհաստանում՝ հոկտեմբերի 25-ից 31-ը։

ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպա Լիգայի F խմբի «Միլան» (Իտալիա) -«Ռեալ Բետիս» (Իսպանիա) հանդիպման մրցավարների տեսուչ:

ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի (UEFA Youth League) ներքին առաջնությունների չեմպիոնների ուղու (Domestic champions path) «Իլլես Ակադեմիա» (Հունգարիա) - «Մինսկ» (Բելառուս) հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Հայաստանից։ Գլխավոր մրցավարն է Սուրեն Բալիյանը, օգնականները՝ Վանիկ Սիմոնյանը և Մեսրոպ Ղազարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր