ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի կամ անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել
16:05, 23.10.2018 | mamul.am
2048 | 0

ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել. «2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 49 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 23-ը` ժամը 11.00-ն:

Սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների վերահաշվարկի և արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքներ չեն ստացել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր