ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Շատ փողն ի զորու չէ պայքարելու դեբիլիզմի դեմ». Նաիրի Հոխիկյան
17:45, 23.10.2018 | mamul.am
17921 | 0

Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արհեստական ինտելեկտով աշխատող ռոբոտ Սոֆյան հոկտեմբերի կեսին Երևանում էր՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Այդ օրերին Երևանը միջազգային կենտրոն էր նաև ՏՏ ոլորտում, եղան տոնական միջոցառումներ, մեծ թվով մարդկանց մասնակցությամբ լուսանկարներ:

Չանցած մի քանի օր՝ Ադրբեջանի նախագահը միլիոնավոր դոլարներ ծախսեց և Սոֆյային տարավ իր երկիր, ռոբոտ կնոջ հետ առանձնացավ Իմիշլինի շրջանում գտնվող «ASAN Həyat» համալիրում: Հանդիպման արարողակարգային մասին մասնակցել են Ալիևի մի քանի օգնականներ, թե հետո ինչ է տեղի ունեցել Իլհամի և Սոֆյայի միջև, ինչի մասին են նրանք խոսել, ադրբեջանական քարոզչամեքենան լռում է:

Հերթական անգամ համոզվում ենք՝ շատ փողը ի զորու չէ պայքարելու դեբիլիզմի դեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր