Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 482.31, EUR 542.36, RUB 7.54, GBP 627.00
+7 °C, +2 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Արգանդի պարանոցի զրոյական փուլի քաղցկեղի բուժումը կլինի անվճար». Վահե Տեր-Մինասյան
20:20, 23.10.2018

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես. առանց պետական գումարների մեկ լումայի!!!
Այսօր ՀՀ Առողջապահության նախարարությունը, Հայ–ամերիկյան առողջության կենտրոնն ու մոտ 40 առողջապահական կազմակերպություններ կնքեցին հուշագիր։ Արդյունքում բոլոր այն դեպքերում երբ կանանց մոտ կհայտնաբերվեն արգանդի պարանոցի բջջաբանական խնդիրներ, նրանց տվյալները կրկնակի հետազոտության կենթարկվեն Հայ–ամերիկյան կենտրոնում, ինչը կապահովի որակական աճ։ Ավելին, եթե հիվանդի մոտ հայտնաբերվի արգանդի պարանոցի քաղցկեղի զրոյական փուլ, ապա բուժումը նույնպես մեր կողմից կիրականացվի անվճար։
Եվ այս ամենն առանց պետական գումարների՝ միայն լավ բան անելու մեծ ցանկությամբ:
Հ.Գ.
Ուրախ եմ, որ այս ծրագրի հեղինակներից մեկը ես եմ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր