ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ազգիդ նման մեծ ես բոլորից, Սե՛րժ». «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գրքի հեղինակի նախկին «գլուխգործոցները»
12:15, 30.10.2018 | mamul.am
17909 | 8

Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գրքի հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանն ավելի քան 170 գրքերի հեղինակ է: Ասում են՝ տարիներ առաջ էլ նա ձոն էր նվիրել Սերժ Սարգսյանին՝ «Ամենամեծ փոքրը», որտեղ այսպիսի տողեր կային. «Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից»: Ըստ լուրերի՝ Չիբուխչյանը գրքեր է նվիրել նաև Պուտինին, Անդրանիկ Մարգարյանին, Ջոն Էվանսին, ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային և այլոց: Ասում են նաև, որ 2014-ին Տավուշի մարզպետի խորհրդականի պաշտոնից ազատվելուց հետո հայտնել էր, որ դիմելու է Ադրբեջանի նախագահին ու քաղաքական ապաստան է հայցելու: Իսկ երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չէր պատասխանել սոցիալական խնդիրներով իր 12 նամակներին, հայտարարել էր, որ ինքն է գրել ՀՀԿ-ի ծրագիրն ու կանոնադրությունը, սակայն մնացել է բնակարանի խնդրի ու նվազ կենսաթոշակի հույսին:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր