ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
180 Nissan Patrol-ները պատկերել են կենդանի բազե՝ գրանցելով նոր ռեկորդ
01:25, 01.11.2018 | mamul.am
19836 | 0

Nissan-ի մերձարևելյան ստորաբաժանումները Գինեսի գրքի նոր ռեկորդ են սահմանել՝ 180 Patrol արտաճանապարհային մեքենաներն ստեղծել են ամենամեծ կենդանի պատկերն աշխարհում: Դուբայում մարզադաշտի տարածքում մեքենաները ստեղծել են անապատի վրայով թռչող բազեի կերպար: Մեքենաները շարժվել են մոտ 1,5 կմ ձգվող նախօրոք գծանշված ուղով:

180 Nissan Patrol-ները ստեղծել են բազեի կենդանի պատկեր

Նշենք, որ Nissan Patrol-ը ռեկորդակիր է դառնում երրորդ անգամ: Առաջին անգամ 2013 թվականին արտաճանապարհային մեքենան Շարջի օդանավակայանում կարողացավ 50 մ քաշել 170 տոննայանոց Ил-76 ինքնաթիռը:

2013 թվականին Nissan Patrol-ը քաշում է 170 տոննայանոց Ил-76 ինքնաթիռը
Երկրորդ անգամ 2015-ին դարձավ ռեկորդակիր 100 մետրանոց ավազաբլուրը բարձրանալու մրցույթում:
Nissan Patrol-ը դառնում է ավազե բլուրը բարձրանալու ռեկորդակիր

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր