ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Չինաստանում վարորդի և ուղևորուհու վիճաբանությունը 13 մարդու մահվան պատճառ է դարձել
12:25, 02.11.2018 | mamul.am
11991 | 1

Չինաստանի Չունցին քաղաքում ավտոբուսն ընկել է Յանցզի գետն ավտոբուսի վարորդի և ուղևորուհու միջև ծագած վիճաբանության պատճառով, հաղորդում է Xinhuanet-ը:

Միջադեպի զոհ է դարձել 13 մարդ, ևս 2 մարդ անհետ կորած է համարվում:

Վիճաբանության պատճառ է դարձել այն, որ կինը բաց է թողել իր կանգառն ու վարորդից պահանջել կանգնեցնել ավտոբուսը: Վարորդը հրաժարվել է կատարել խնդրանքը, չինուհին վիրավորել է նրան և հարվածել:

Այդ պահին վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի, և, բախվելով մեկ այլ տրանսպորտային միջոցի, ընկել է գետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր