ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Google-ի աշխատակիցները բողոքում են ընկերությունում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ (տեսանյութ)
11:12, 03.11.2018 | mamul.am
8060 | 1

Տեխնոլոգիական հսկա Google ընկերության շուրջ 17,000 աշխատակից դուրս է եկել փողոց: Նրանք բողոքում են ընկերությունում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ, հաղորդում է BuzzFeed News-ը:

«Նման պատմությունները շատ են, որոնց մասին ոչ ոք չի պատմում: Ահա թե ինչու է այսքան մարդ մասնակցում այս բողոքի ակցիային»,- ասում է ընկերության աշխատակցուհիներից մեկը:

Google-ի անձնակազմը վստահ է, որ կադրերի բաժնի աշխատակիցներն ընկերության կողմից են:

«Ես գնացի կադրերի բաժին: Առաջինն, ինչ նրանք արեցին, լռեցնելն էր: Նրանք հասկացրին, որ ես նրանց համար խնդիր եմ: Ասացին, որ այլևս թույլ չեն տա ինձ խոսել այն մասին, ինչ տեղի է ունեցել, և խորհուրդ տվեցին թերապիայի կուրսերի գնալ»,- պատմում է աշխատակցուհիներից մեկը:

Տեսանյութը՝ «Ամերիկայի ձայն»-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր