ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Իրանի հոգևոր առաջնորդը հայտնել է Իրանի հետ 40-ամյա պայքարում ԱՄՆ-ի պարտության մասին
16:25, 03.11.2018 | mamul.am
10202 | 1

Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ ԱՄՆ-ը ցանկանում էր կաթվածահար անել Իրանի տնտեսական աճը, սակայն, իրականում, Թեհրանն առավել ինքնաբավ դարձավ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:

«Իրանի ժողովուրդը տարիներ շարունակ ամեն ինչ ներմուծել է, այժմ նրա մոտ ամեն ինչ արտադրելու սովորություն է մշակվել»,- ասվում է գրառման մեջ:

Իրանի հոգևոր առաջնորդի խոսքով՝ Թեհրանի հետ 40-ամյա պայքարի ընթացքում Վաշինգթոնը փորձել է տարբեր տնտեսական, ռազմական և տեղեկատվական գործիքներ օգտագործել, սակայն Իրանը հաղթանակած է դուրս եկել:

«Աշխարհը հակազդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկացած որոշմանը, ընդ որում, նրա դեմ են ոչ միայն մարդիկ, այլ նաև երկրների կառավարությունները»,- հավելել է Ալի Խամենեին:

Հիշեցնենք, որ այսօր Իրանի իշխանությունները հայտնել էին սեփական կործանիչների զանգվածային արտադրության մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր