ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Զանգվածային ցույցեր Իրանում՝ ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին
10:25, 05.11.2018 | mamul.am
9217 | 0

Այսօր ուժի մեջ են մտնում Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, ողջ Իրանի տարածքում զանգվածային ցույցեր են սկսվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը թարմացնում է Իրանի նկատմամբ բոլոր սահմանափակումները, որոնք չեղարկվել էին 2015թ. համաձայնության արդյունքում:

Պատժամիջոցները կանդրադառնան ոչ միայն Իրանի, այլ նաև Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեցող երկրների և ընկերությունների վրա:

Կիրակի հազարավոր իրանցիներ դուրս են եկել փողոցներ՝ վանկարկելով՝ «Մա՛հ Ամերիկային»: Իրանի զինված ուժերը հայտնել են, որ երկուշաբթի և երեքշաբթի զորավարժություններ կանցկացնեն՝ այդպիսով ցուցադրելով երկրի պաշտպանունակությունը:

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին՝ Twitter-ի իր էջում գրելով. «Պատժամիջոցները մոտ են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր