ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Գնիշիկում գարնանը կգործարկվի ոռոգման ջրի՝ նոր կառուցված ներքին ցանց. ՎիվաՍել-ՄՏՍ
13:15, 06.11.2018 | mamul.am
6923 | 0

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել համայնքների զարգացմանը: Այս տարվա ծրագրերն ընթացքի մեջ են: Դրանց չափելի արդյունքը տեսանելի կլինի ոչ միայն գոյություն ունեցող խնդիրը լուծելուց հետո, այլև ավելի երկարաժամկետ կտրվածքում:

Վայոց ձորի մարզի Գնիշիկ գյուղում, ամռան վերջին ամսից մեկնարկել էին ոգոռման ջրի խողովակաշարի տեղադրման աշխատանքներ:

Խնդիրը հրատապ էր՝ մարդկանց հոգսը թեթևացնելու առումով. հողի մշակման համար գյուղացու կատարած ծախսը չէր արդարացվում: Եկամտի մասին խոսք անգամ լինել չէր կարող:

Գյուղի վարչական տարածքի ղեկավար Արա Լևոնյանն ուրախությամբ տեղեկացնում է, որ ամռանը բարձրացված խնդրի լուծմանն արագ արձագանքել են իրենց մշտապես աջակցող կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն: Անմիջապես ձեռնարկվել են քայլեր՝ գյուղացու հոգսը թեթևացնելու ուղղությամբ:

Կառուցվել է ոռոգման ջրի՝ շուրջ 1,5 կմ երկարությամբ ամբողջովին նոր ցանց: Տեղադրվել են պոլիէթիլենային բարձրորակ խողովակներ: Ավելին. յուրաքանչյուր տնամերձի համար ապահովվել է առանձին ծորակ, որը թույլ կտա ոռոգում իրականացնել առանց դժվարության ու ջրի հոսակորուստի: Ոռոգման ջրի՝ ամբողջովին նոր ներքին ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Խողովակաշարը տեղադրվել է, կատարվում է հողի հետ լիցք:

«Մինչև ձմեռ ցանցի գործարկումը կփորձարկվի և գարնանը լիարժեք պատրաստ կլինենք գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը:

Ոռոգման ջրի նոր ցանցը մոտավորապես 20 հեկտար տարածք մշակելու հնարավորություն է ընձեռում: Այս ծրագրի արդյունավետությունը կզգան ոչ միայն Գնիշիկ, այլև Մոզրով բնակավայրի բնակիչները. ներկայում, իրենց այգիները պահպանելու համար, գնիշիկցիները ստիպված են լինում օգտվել Մոզրովի խմելու ջրից, ինչն իր հերթին խնդիր է ստեղծում հարևան բնակավայրի բնակիչների համար: Ի դեպ, արդեն իսկ, շուրջ 30-ով ավելացել է տնամերձի համար ներկայացվող դիմումների քանակը», - ասել է գյուղի վարչական տարածքի ղեկավար Արա Լևոնյանը:

Գնիշիկում կա չմշակված՝ շուրջ 15-20 հեկտար տնամերձ վարելահող: Քիչ չեն նաև նաև խնամք պահանջող պտղատու այգիները: Գյուղացիները վստահ են, որ դրանցից ստացված բերքատվության արդյունքը կարող է քառակին լինել՝ լիարժեք ոռոգում իրականացնելու դեպքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր